Ազատության հրապարակում 11 օր շարունակ հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները` Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանները, ԱՄՆ-ից ժամանել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրանք օդնավակայանից միանգամից եկել են Ազատության հրապարակ` տեսակցելու հացադուլ հայտարարած որդուն:









































