Մարտի 20-ին, ժամը 10.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդանի «Միկրոշրջան» թաղամասի թիվ 14 եւ 36 շենքերում առկա է ճաղավանդակների ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարները:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 20 եւ 30 քմ մակերեսներով ճաղավանդակներ: