Մարտի 20-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Վարդաշենի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 47-ամյա Միքայել Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























