Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն է ներկայացել 23-ամյա Էմիլ Հ.-ն, ով 2012 թ. նոյեմբերի 30-ից, ՌԴ Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Էմիլ Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























