Հայաստանից արտահանումը 2013 թ. հունվար-փետրվարին կազմել է 241 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30,4%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ներմուծումը 2013 թ. առաջին  2 ամիսներին աճել է 8,9%-ով եւ կազմել 646 մլն դոլար:

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը 2013 թ. հունվար-փետրվարին կազմել է 404,6 մլն դոլար՝ 2012 թ. նույն ժամանակահատվածի 407,8 մլն դոլարի համեմատ: Վերջին տարիներին առաջին անգամ արտահանման ծավալներն առաջանցիկ աճ են արձանագրել ներմուծման ծավալների նկատմամբ: