Կարող ա՞ վաղը չէ մյուս օրը ստվերային կառավարությունը հրովարտակ արձակի, որ օլիգարխներին կարող են գնդակահարել: Այսօր` մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման օրիգինալ ենթադրությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Հարցին, թե ինքը վախենո՞ւմ է գնդակահարվելուց, Այվազյանը պատասխանեց. «Ե՞ս: Ե՞ս եմ վախում գնդակահարվելուց: Ինձ շուտվանից գնդակահարել են, նստացրել են, մի քանի անգամ դատել են: Ինչ է եղել, մի հատ էլ թող գնդակահարեն»:
Սրան ի պատասխան, ասուլիսին հրավիրված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ապացուցել է, որ ինքը ամեն ինչ անում է բարեւով, լույսով, բարության իմաստով եւ նույն ձեւով էլ շարունակելու է եւ մտահոգվելու կարիք չկա:
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ամեն օր հրավիրվող քաղաքացիական հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջ է քաշել ստվերային կառավարության գաղափարը նշելով այն 70 անձանց անունները, ովքեր կարող են տեղ գտնել այդ ստվերային թիմում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























