«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է համագործակցել Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից ստեղծված «Դասական երաժշտության զարգացմանե հիմնադրամի հետ եւ հայտարարում Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասերի եւ նոր համերգաշրջանի մեկնարկի մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում եռյակի երաժիշտներն անցկացրել են վարպետության դասեր Արամ Խաչատրյանի անվան Չարենցավանի երաժշտական դպրոցի սաների համար: Մեծն հայ երաժշտի 110- ամյակի առիթով կայացան նաեւ վարպետության դասեր Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում:  Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հնչել են մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները` Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի եւ նվագախմբի համար, Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար, Կոնցերտ ջութակի եւ նվագախմբի համար: Մեկ տարվա ընթացքում նույն ծարագրով սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երաժիշտները հանդես կգան Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Լիտվայի տարբեր քաղաքներում:  

«Դժվար է գերագնահատել Արամ Խաչատրյանի ներդրումը հայկական մշակույթի մեջ: Մեր ընկերությունը բավականին երկար ժամանակ եւ հետեւողականորեն աջակցում է մշակութային ծրագրերին` հոգալով աճող սերնդի վառ ապագայի մասին: Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող շրջանցել մեծանուն երաժշտի հոբելյանը: Վարպետության դասը եւ համերգը այն  մշակութային միջոցառումների սկիզբն են, որոնք այս տարի կիրականացվեն «ԱրմենՏելե ընկերության աջակցությամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրսե,- նշել է «ԱրմենՏելե ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Էջմիածնում կայացած վարպետության դասը եւ համերգը Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հանդիսանում են Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի եւ «ԱրմենՏելե ընկերության համագործակցության բազմամյա ծրագրի մի մաս` ուղղված դասական երաժշտության խթանմանը եւ ՀՀ մարզերում կրթական համակարգի բարելավմանը: Մեծն հայ կոմպոզիտորի հոբելյանը հնարավորություն կընձեռի ավելի խորն ուսումնասիրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, կատարել այն աշխատանքները, որոնք այդքան էլ լավ հայտնի չեն հասարակության լայն զանգվածներին, ինչպես իր ճանաչված գլուխգործոցները: Սա կարեւոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ մենք ինքներս մինչեւ վերջ ծանոթ չենք նրա ստեղծագործություններին, որոնք մեծ ճանաչում բերեցին  մեր երկրին եւ ազգինե,- նշել է «Դասական երաժշտության զարգացմանե հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը:

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամին աջակցում է նաեւ  «Կոնվերս բանկե ՍՊԸ: