«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, երկրորդ տեղում ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, երրորդ տեղում՝ Աբրահամ Մանուկյանը: Ցուցակը կազմված է 194 անունից:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:

Ցուցակների ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին: