Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը իրատես քաղաքական գործի եւ ղեկավարի ելույթ էր, որն ունի պրագմատիկ մտածողություն եւ մտահոգություն ժողովրդի համար: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով՝ կամակորությունները քաղաքական կատեգորիա չեն: «Ես շատ եմ հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես հայրենասեր մարդ, բայց, ցավոք, նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր այնքան էլ լավ չեն ազդում նրա վրա: Նա կարող էր գնալ ավելի իրատեսական ճանապարհով եւ իրեն փակուղու առջեւ չկանգնեցներ»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ քաղաքականության մեջ կարելի է առաջ գնալ միայն բազմաթիվ հարցերի ու խնդիրների վերլուծության դեպքում:
«Ես կարծում եմ, որ եղել է եւ դեռ կա հնարավորություն գնալ այդ ճանապարհով, քանի որ նախագահն իր խոսքում նշեց, որ պատրաստ է քննարկել եւ լուծում գտնել համապետական նշանակության խնդիրներին»,-ամփոփեց Մինսայանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























