Վերջին շրջանում համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման եւ ձեւակերպման նպատակով ստուգումներ իրականացնելու համար ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին վճարումներ են կատարվում:

Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոն որեւէ վճարովի ծառայություն չի մատուցում եւ ավտոտրանսպորտային միջոցների ստուգումներն իրականացվում են online տարբերակով: