2012 թ. չորրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առեւտրային բանկերից 19-ը տրամադրել կամ սպասարկել են վճարային քարտեր: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2012 թ. չորրորդ եռամսյակի բանբերում:
Քարտերի սպասարկման նպատակով հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 47 նոր ավտոմատ գանձման մեքենաներ, եւ 2012 թ. չորրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 1170: Առեւտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների ընդհանուր քանակը եռամսյակի ընթացքում ավելացել է 472-ով` կազմելով 6674:
Եռամսյակի վերջի դրությամբ՝ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.3 մլն, որը նախորդ եռամսյակի համեմատությամբ ավելացել է 10%-ով:
Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով` կազմելով 831 հազար: Այդ թվում՝ VISA քարտերն ավելացել են 9%-ով եւ կազմել 521 հազար, իսկ MasterCard-երը՝ 17%-ով եւ կազմել 265 հազար:




























