ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռամալլայում հայտարարել է, թե ԱՄՆ-ը նախկինի պես աջակցում են անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ համատեղ ասուլիսում Օբաման հայտարարել է, թե Իսրայելն ու Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությունը պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը, որ հնարավոր լինի հակամարտության խաղաղ կարգավորումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մահմուդ Աբբասը, իր հերթին հայտարարել է, թե Իսրայելի հետ բանակցությունները անհնար են առանց վերաբնակեցումը դադարեցնելու: Օբաման պաղեստինցիներին կոչ է արել հանել նախապայմանը, որն արդեն երկու տարի արգելափակում է մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման երկխոսությունը, թեեւ խոստովանել է, որ «վերաբնակեցումը չի նպաստում խաղաղության հաստատմանը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաղեստինի առաջնորդը հայտարարել է, թե իր նպատակն է 1967թ. հունիսի 4-ի սահմաններով Պաղեստին պետության ստեղծումը` Երուսաղեմ մայրաքաղաքով:
Բարաք Օբաման այսօր է ժամանել Ռամալլա` բանակցելու Մահմուդ Աբասի հետ:




























