Կախմուդի ուսումնամարզական կենտրոնում սկսվել են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի ինժեներային բաժանմունքի ամսական դաշտային պարապմունքները։
Ինչպես հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, պարապմունքների շրջանակում ինժեներային հաշվարկներով տեղի են ունենում պայթեցման դասընթացներ, մշակվում են ինժեներական պայթուցիկ եւ ոչ պայթուցիկ արգելքների սարքավորումների, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման եւ պատերազմական իրավիճակի տարբեր պայմաններում տեղանքի ականազերծման հարցերը։
Ռազմական ինժեներները կատարելագործում են դիրքերի ամրապնդման սարքավորումների, խրամատներ փորելու եւ հրամանատարային կետերի գծով նորմատիվները կատարելու իրենց հմտությունները։
Դաշտային պարապմունքների ընթացքում ինժեներային տեխնիկայի օգնությամբ ընդհանուր առմամբ ծրագրվում է փորել ավելի քան 1000 մ/խ գետին։ Դաշտային պարապմունքներին մասնակցում է ավելի քան 60 զինծառայող եւ օգտագործվում է հատուկ ինժեներային տեխնիկայի 20 միավոր։



























