Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Սիփան աբեղա Գեւորգյանն ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի պարտականություններից եւ հոգեւոր ծառայության կոչվել Չիլիի հայոց համայնքում:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: