Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Սարի-Թաղի 1-ին շարքի թիվ 13 տան մոտ, վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























