Մարտի 21-ին, ժամը 06.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով տներից մեկից  բուժօգնության  են տեղափոխվել Սիրիայի Արաբական Հանրապետության 3 քաղաքացիներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, նրանք տանը ջեռուցման կաթսայից գազի արտահոսքի հետեւանքով վատ են զգացել եւ տեղափոխվել  հիվանդանոց:

Կատարվում է հետաքննություն: