Մարտի 21-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է առջեւում կանգնած «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի, ապա «ՎԱԶ-2110»-ն առաջ գնալով` վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























