Գարնանային արձակուրդը կերկարաձգվի մինչեւ մարտի 31-ը: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այսօր արձակել է հետեւյալ հրամանը:

«Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական եւ նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչեւ ս/թ մարտի 31-ը:  Մինչեւ ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով»,-գրել է Աշոտյանը: