Հավանական է, որ «Ժառանգություն» կուսակցության համար Երեւանի Ավագանու ընտրությունները տարբերվեն նախագահական ընտրությունների արդյունքներից: Մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Քաղաքագետը նշել է, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոս ձայները ներառում են այն քվեները, որոնք կտրվեին այլ ընդդիմադիր թեկնածուների, եթե նրանք մասնակցեին ընտրություններին: «Կարծում եմ` տարբերությունը կերեւա Ավագանու ընտրություններին` հաշվի առնելով, որ այդ կուսակցությունները մանսակցում են: Այդ տարբերությունը կարող է որոշ գործիչների վերադարձնել իրականություն, որից կտրվել էին»«- նկատել է Մարկարովը:

Խոսելով ԲՀԿ մասնակցության մասին` քաղաքագետը նշել է, թե ԲՀԿ-ն լուրջ հաջողություն է գրանցել խորհրդարանական ընտրություններին եւ որոշակի պոտենցիալ ունի: Սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես կդրսեւորվի այդ պոտենցիալը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am