«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար համարեց Երեւանի Ավագանու ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով, ուստի այդկերպ էլ վարվեց: Այդ մասին մարտի 22-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ով զբաղեցնում է առաջին տեղը ԲՀԿ ընտրացուցակում:

«Ավագանու ընտրություններով կարեւոր գործընթաց է սկսվում: Մենք վստահ ենք, որ հաղթանակի դեպքում կարող ենք թեթեւացնել երեւանցիների խնդիրները, վերականգնել մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը, հավասար պայմաններ ստեղծել բոլոր ձեռնարկատերերի համար»,- հավաստիացրել է Օսկանյանը: Նա նաեւ չի բացառել Երեւանի Ավագանիում ընդդիմադիր ուժերի միջեւ դաշինքի ստեղծման հնարավորությունը: