Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ հաստատել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել հիմնադրամի կանոնադրության փոփոխություններին եւ 2013 թվականի բյուջեի, հաստիքացուցակին եւ կառուցվածքին:

Ներկայացվել է նաեւ հիմնադրամի 2013 թվականի աշխատանքային պլանը, որը հաստատվել է խորհրդի կողմից: Դրա համաձայն՝ նախատեսվում է ընթացիկ տարում ձեւավորել Հավատարմագրման հանձնաժողով, իրականացնել միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական ենթակառուցվածքային եւ ծրագրային հավատարմագրման գործընթացներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման պատասխանատուների վերապատրաստում եւ այլն: