Մոսկվայի Տվերյան դատարանը մարտի 22-ից մինչեւ մայիսի 17-ը դատապարտել է ենթասպա Վալերի Դանիելյանին: ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հարամանատարի նախկին օգնականին մեղադրել են զինվորականների համար նախատեսված մեկ միլիարդ ռուբլի արժողությամբ տների հափշտակության մեջ:
Նախօրեին ճաղերի հետեւում են հայտնվել նաեւ Դանիելյանի կինը` Քրիստինա Իվանովան եւ օգնական Իգոր Գանիչեւը: Իսկ այսօր ձերբակալվել են հենց ինքը` կազմակերպիչն ու նրա երկու օգնականներ Սվետլանա Սավինան եւ Իգոր Լիսովը:
Դանիելյանի` սոցիալական կացարանների հաշվին խարդախություններ կատարած հանցախմբի մեջ հինգ հոգի են եղել` ներառյալ նաեւ ենթասպան: Խաբեբաների տրամադրության տակ եղել են նաեւ իրավաբաններ: Նրանք միասին հաջողությամբ միջնորդ հանդիսացող անձի անունով ձեւակերպել են փաստաթղթերը, ապա շրջել են կացարանների մասնավորեցման գործողությունը եւ բնակարանները վաճառքի են հանել: Միջնորդներին «համագործակցության համար տոկոսներ են» վճարել: Հանցագործները հասցրել են վաճառել ընդհանուր 150 այդպիսի բնակարան, որոնցում պետք է բնակվեին զինվորականներն իրենց ընտանիքներով:
Ինչպես հայտնել է »Կոմերսանտ»-ը, քննիչները համարել են, որ առանց Պաշտպանության նախարարությունում եւ իրավապահ մարմիններում կապեր ունենալու հանցախումբը չէր կարող նման զանգվածային գործողություններ իրականացնել:
«Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հաջողվել է զրուցել օպերատիվ-զինվորականներից մեկի հետ, ով մասնակցել է քրեական գործի հետաքննությանն ու ենթասպայի եւ նրա համախոհների ձերբակալմանը: Նրա խոսքով` Դանիելյանին ձերբակալել են Մերձմոսկվայի շքեղ ամառանոցում. «Երբ մենք նրա մոտ եկանք եւ ցույց տվեցինք նրան ձերբակալելու եւ խուզարկություն կատարելու թույլտվությունը նա նույնիսկ շատ չզարմացավ: Միայն ասաց. “Վերջ, ես կործանվեցի: Եւ նույնիսկ սպաում էի ձեզ”: Եւ սկսեց ինքնակամ ցուցմունքներ տալ», - պատմել է թերթի զրուցակիցը:




























