Ռուսաստանի Օրենբուրգի մարզում ոստիկանները օգնել են ծննդաբերել տան կողոպուտի հարցով ցուցմունք տալու եկած կնոջը։ Հղիության վերջին ամսում գտնվող 23-ամյա Յուլյա Լեւինայի պտղաջրերն արտահոսել են հենց ցուցմունք տալիս։
Բաժնի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության մայոր Վիկտոր Բեսշապոշնիկովն արագ կողմնորոշվել է, որ բժիշկներին սպասելու ժամանակ չկա։ Երկու հերթապահները սենյակ են նախապատրաստել։ Բեսշապոշնիկովը ընդունել է ծնունդը։ Մայորին օգնել է մեկուսարանի ֆելդշել Անարա Նուրգալիեւան, գրում է Life News-ը։
Երկրորդ անգամ մայրացած Յուլյա Լեւինան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Յուլյան եւ ամուսինն արդեն որոշել են դստեր անունը։ 2300գ քաշով եւ 45 սմ հասակով նորածնին իրեն լույս աշխարհ գալիս օգնած մայորի պատվին Վիկտորյա են անվանել։




























