Մարտի 22-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 1 հասցեին հարակից տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 19 TU 380 եւ «ՊԱԶ» մակնիշի 2047 Լ համարանիշերի ավտոմեքենաները:

Դեպքի վայրում տուժածներ չեն եղել: