Մարտի 22-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. կա վառելիքի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղու թիվ 12/15 հասցեին հարակից տարածքում:

Չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 ՏԼ 463  եւ «Լադա» մակնիշի 19 ՍՍ 683 համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լադան» կողաշրջվել է մոտակա առվակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 33-ամյա Զ. Պողոսյանին եւ 33-ամյա Ա. Վիրաբյանին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Հ. Համբարձումյանը տեղում ստացել է առաջին բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: