Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ենթադրում է, որ Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկումը ուժեղ հարված կլինի ոչ միայն Վրաստանի, այլեւ՝ Ադրբեջանի շահերին: Այս մասին նա հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

«Աբխազիայի երկաթուղու բացումն, առաջին հերթին, այնպիսի հարված է Վրաստանի եւ Ադրբեջանի շահերին, որ այդ մասին խոսել անգամ չի կալերի… Դա հակասում է Վրաստանի շահերին: 2008 թվականին այդ երկաթուղով տանկեր են մտցրել, դա տեղի է ունեցել երեկ, եւ երկրորդ՝ այդ երկաթուղով Ադրբեջանը եւս շրջափակման մեջ է հայտնվում»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Միաժամանակ, Վրաստանի նախագահը նշել է, որ Վրաստանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ նաեւ Հայաստանի հետ, որի համար բացվել է Լարսի անցակետը եւ աշխատանքներ են տարվել Լազիկայի վրա: Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, այդ խոսքից հետո, Սահակաշվիլին հայտարարել է, որ կայցելի Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 9-ին: