Այսօր՝ մարտի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 11։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Արսեն Հարությունյանը, վարելով Mercedes ML մակնիշի 09 MM 010 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 43-ամյա Ժենյա Բարսեղյանին, 13-ամյա Մարիամ Բարսեղյանին եւ 13-ամյա Անահիտ Խառատյանին։

Վթարից հետո  վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն հիվանդանոց,

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: Փաստի առթիվ Վանաձորի քննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում։