Մարտի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Կոնստանտին Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 25-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Խափանման միջոցը` կալանք: