Մարտի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Թոթովենցի փողոցի 17 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 49-ամյա Սերգեյ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2010 թ. սեպտեմբերի 26-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Սերգեյ Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



























