Մարտի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 64-ամյա Վիրաբ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ին, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մուտքի աստիճաններին դրված, մի կնոջ պատկանող պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն: