Մարտի 22-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերել են 28-ամյա Արմեն Ա.-ին, ով մարտի 22-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի մեղադրանքով՝ ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոցը` կալանք:
Արմեն Ա.-ն գտնվում է նշված բուժհիմնարկում՝ ոստիկանական վերակարգի հսկողության տակ:



























