Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ե. Քոչարի փողոցի թիվ 9 շենքի տանիքի թիթեղը կախվել է. առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























