Շենգավիթի բնակիչ 56-ամյա Հերիքնազ Ղ.-ն, մեղադրվում է նրանում, որ ներկայանալով որպես քաղաքապետարանի աշխատակից, Արմեն Ղարիբյանի ու Անահիտ Հակոբյանի դստերն աշխատանքի տեղավորելու համար նրանցից 354 095 ՀՀ դրամ գումար է շորթել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 56-ամյա Հերիքնազ Ղազարյանը զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, Երեւանի բնակիչներ Արմեն Ղարիբյանին ու Անահիտ Հակոբյանին ներկայանալով որպես Երեւանի քաղաքապետարանի աշխատակից,  նրանցից զգալի գումար է շորթել:

Նա ներկայանալով, որպես լայն հնարավորություններ ունեցող անձ, Արմեն Ղարիբյանի եւ Անահիտ Հակոբյանի դստերը` Քնարիկ Հովհաննիսյանին այնտեղ բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու պատրվակով` Արմեն Ռուբենի Ղարիբյանից պահանջել եւ Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգում նրանից խաբեությամբ հափշտակել է 70 հազար դրամ, իսկ Անահիտ Հակոբյանից պահանջել եւ նույն վայրում նրանից խաբեությամբ հափշտակել է 700 դոլար: Ընդհանուր առմամբ, Հերիքնազը խաբեությամբ հափշտակել է 354095 դրամ գումար:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: