Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակում ընդգրկված է նաեւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի որդին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արա Բաբլոյանը՝ հվելելով, որ իր որդին` Արման Բաբլոյանը 68-րդ տեղում է:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվել որդին մինչեւ ցուցակում ընդգրկվելը, նա պատասխանեց, որ բժիշկ է, «Արաբկիր» բժշկական համալիրի «Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ տնօրեն, նաեւ ՀՀԿ անդամ: Արա Բաբլոյանի խոսքով՝ որդին քաղաքականությամբ զբաղվում է այնքանով, որքանով զբաղվում են կուսակցության անդամները: Դիտարկմանը, թե ինչով է զբաղվելու Երեւանի ավագանիում ընտրվելու դեպքում, նա արձագանքեց, որ որդին ավելի շատ մասնագիտացված է կազմակերպչական հարցերով:
«Փոքր որդիս վիրաբույժ է, իսկ Արմանն առողջապահության կազմակերպիչ է, ավելի շատ մասնագիտացված է կազմակերպչական հարցերով: Կազմակերպչական հարցերով կզբաղվի»,-ավելացրեց Արա Բաբլոյանը:




























