Մարտի 24-ին, ժամը 05.22-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում` «Զանգեր» կոչվող հատվածում, ավտոմեքենան մերկասառույցի հետեւանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 07.27-ի սահմաններում փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2107» մակիշի ավտոմեքենան:




























