Կամչատկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկարշարժը գրանցվել է կիրակի, Խաղաղ օվկիանոսում, Պոտրոպավլովսկ-Կամչատկայից 274 կմ հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 92 կմ խորության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:

Բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել, ավերածություններ չկան, ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել: