Մարտի 24-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող արհեստագործական ուսումնարանի տարածքում հայտնաբերվել է զինամթերք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: