Մոսկվան պատրաստ է քննարկել գործարար Բորիս Բերեզովսկու` Ռուսաստանում հուղարկավորության հարցը, եթե համապատասխան դիմում լինի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Բորիս Պեսկովը, հաղորդում է «Дождь» հեռուստաալիքը:
Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բերեզովսկին մահացել է առավոտյան ժամը 11-ին, Սուրեյի իր նստավայրի լոգարանում: Իրավապահները, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել:
Լրատվամիջոցների տեղեկություններով, Բերեզովսկին ֆինանսական խոշոր կորուստներից հետո այնպիսի ծանր վիճակում էր հայտնվել, որ ստիպված էր եղել վաճառել ունցվածքը. պարտքերը վճարելու համար նա անգամ արվեստի գործեր էր վաճառել:
Բորիս Բերեզովսկին ռուսատանցի գիտնական, ձեռներեց եւ քաղաքական գործիչ էր: Ռուսաստանում մրան մեղադրել էին մի շարք հանցագործությունների մեջ եւ հեռակա կարգով դատապարտել էին: 2003 թ. սեպտեմբերից նա մշտապես բնակվում էր Մեծ Բրիտանիայում` քաղաքական փախստականի կարգավիճակով:




























