Սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Մուազ ալ Հաթիբը Facebook-ում հրապարակել է իր հրաժարականի մասին:

Ալ Հաթիբի խոսքով` հրաժարականն իրեն թույլ կտա աշխատել «ազատության այն աստիճանով, որն անհնար է պաշտոնական կազմակերպության շրջանակում», տեղեկացնում է «Ռոյթերը»:

Սիրիայում իշխանությունների եւ հակակառավարական ուժերի միջեւ հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտին: