Մարտի 24-ին, ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի կամրջի մոտակայքում գտնվող ձորակում քաղաքացի Նոյեմ Գալմքերյանը կոտրել է ոտքը եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Գորիս քաղաքի «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել քաղաքացի Ն. Գալմքերյանին (ծնվ.1960թ.), ով տեղափոխվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: