Մարտի 24-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող արհեստագործական ուսումնարանի տարածքում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: 

Տեղում պարզվել է, որ հայտնաբերվել են 12 արկղ (48 հատ) «Ալազան 2Մ-1ՍՏ» տիպի հակակարկտային հրթիռներ:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ, ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հերթապահները:

Հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք: