Մարտի 24-ին, ժամը 14.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ագաթանգեղոս փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Հայաստան» մարզական միության շենքի տանիքի մի մասը պոկվել եւ կախվել է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի կախված թիթեղները՝ 100քմ մակերեսով:




























