Մարտի 23-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 47-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: