Մարտի 24-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.15-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: