Մարտի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի Իսակովի պողոտայում  իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Միցուբիշի» եւ «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: