Մարտի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի հարակից փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























