Մարտի 23-ին, ժամը 10.40-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 39-ամյա Արայիկ Ի.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հոկտեմբերի 19-ից ՌԴ Կալինինգրադի մարզի իրավապահների  կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: