Ոստիկանության Վանաձորի  բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 20.00-ին, Սանկտ-Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 71-ամյա Աիդա Պ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 13-ից հետախուզվում էր վաշխառության մեղադրանքով: