Մարտի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























