Մարտի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Գալշոյան եւ Մառի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























